• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն պաշտպանել է Լուիզին

Դավիդ Լուիզի«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է իր նախկին ֆուտբոլիստ Դավիդ Լուիզին, ով անցած ամիս 50 մլն ֆունտով տեղափոխվեց ՊՍԺ:

Աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակչում երեկ Լուիզի հավաքականը ամոթալի պարտություն կրեց գերմանացիներից՝ 7:1: Այդ խաղից հետո շատերը սկսեցին քննադատել Լուիզին, ում տրանսֆերը պաշտպանի համար ռեկորդային էր:

-Ես կարծում եմ, որ արդարացի չէ ֆուտբոլիստին առանձնացնել թիմից, քանի որ ամբողջ թիմը վատ խաղաց: Դավիդը սխալներ թույլ տվե՞ց: Ա՛յո: Սակայն սխալվեց նաև Դանտեն, Մարսելոն, Ֆերնանդինյոն: Ամբողջ թիմը սխալներ թույլ տվեց:

Կարծում եմ՝ նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած ֆուտբոլիստ, ցանկացած մարզիչ,- ասել է Մոուրինյոն: Yahoo

Հետաքրքիր փաստեր