«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Աստոն Վիլլայի» դեմ խաղի ժամանակ ոչ մարզական պահվածքի համար տուգանվել է 8 հզր ֆունտ:
Այդ խաղի գլխավոր մրցավար Քրիս Ֆոյի գործողություններից դժգոհ Մոուրինյոն փորձում էր բացատրել Ռամիրեսի արարքը, որի համար բրազիլիացի կիսապաշտպանը պատժվեց կարմիր քարտով: Ինչպես գիտենք, Մոուրինյոն հեռացվեց տեխնիկական գոտուց, իսկ այսօր Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից տուգանվեց 8 հզր ֆունտով: Նաև հայտնի է դարձել, որ նմանատիպ արարքի կրկինության դեպքում պորտուգալացի մարզչին շատ ավելի խիստ սանկցիաներ են սպասվում:
Հիշեցնենք, որ «Վիլլա Պարկում» փետրվարի 15-ին կայացած այդ խաղն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 1:0: