• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն և Սքոուլզը կարծում են, որ Ռունին չի խաղում իր դիրքում

Ուեյն Ռունի«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը կարծում են, որ Ուեյն Ռունին Անգլիայի ազգային հավաքականում չի խաղում իր դիրքում:

Աշխարհի 2014թ-ի առաջնության մեկնարկային խաղում անգլիացիները պարտվեցին Իտալիայի հավաքականին (1:2): «Երեք առյուծների» միակ գոլը Դանիել Սթարիջը խփեց հենց Ռունիի փոխանցումից հետո: Մոուրինյոյի կարծիքով, Անգլիայի պարտության հիմնական պատճառն այն էր, որ 28-ամյա Ռունին ստիպված էր խաղալ որպես վինգեր:

-Ես չեմ կարծում, որ դա Ուեյնի համար լավագույն դիրքն էր: Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստները պետք է շատ անգամ իրենց զոհաբերեն հանուն թիմի, և Ուեյնն այդ գործում վատ չէր: Ակնհայտ էր, որ Ռոյը (Հոջսոնը) փորձում է խաղալ Ռունիի, Սթերլինգի, Ուելբեքի և Սթարիջի հետ միանգամից: Դրա համար պետք էր, որ մեկը խաղա եզրից և դա Ուեյնն էր:

Նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ և ակտիվ մասնակցություն ունեցավ խաղում: Սակայն նա իր ռմբարկուական հատկանիշներն ավելի լավ կդրսևորի, եթե խաղա կենտրոնում,- ասել է Մոուրինյոն: Eurosport

Այդ մտքի հետ համաձայն է նաև Սքոուլզը: Փոլը կարծում է, որ Ռունին պետք է լինի հավաքականի կենտրոնական հարձակվողը:

-Տեսեք աշխարհի առաջնության մյուս մասնակիցներին և նրանց ռմբարկուներին: Հոլանդիան Ռոբին վան Պերսիին օգտագործում է իր հարազատ դիրքում, Բրազիլիան Նեյմարին է թույլ տվել խաղալ այն դիրքում, որում ցանկանում է: Նույնը Արգետնիայում է Մեսսի դեպքում և Պորտուգալիայում՝ Ռոնալդուի:

Ես չեմ մեղադրում Ռունիին, սակայն նա իր դիրքում չէր: Չէ որ նա Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է,- ասել է Սքոուլզը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր