«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում նախընտրելի մրցակից չունի:
Երեկ երեկոյան «կապույտները» Չեմպիոնների Լիգայի վերջին 11 մրցաշրջանների ընթացքում 7-րդ անգամ դուրս եկան կիսաեզրափակիչ: Մոուրինյոն հասկանում է, որ այս փուլում հեշտ մրցակիցներ չեն լինում:
-Կիսաեզրափակչում մեզ ուժեղ մրցակից է սպասվում, սակայն կարևոր չէ, թե որ ակումբը կլինի դա,- ասել է Մոուրինյոն: BBC