«Նյուքասլ Յունայթեդի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոյի գործակալը հայտնել է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մտածում է ակումբը փոխելու մասին:
24-ամյա ֆրանսիացին չկարողացավ պահել այն խաղամակարդակը, որին հասել էր «Սեյնտ-Ջեյմս Պարկում» իր առաջին մրցաշրջանում: Սակայն ակումբում ոչ այդքան հաջող խաղը նրան չի խանգարել աշխարհի առաջնությանը մասնակցելու համար հրավիրվել Ֆրանսիայի ազգային հավաքական:
Սպասվում է, որ ամռանը «Նյուքասլը» կփորձի փոխարինող գտնել Յոհան Կաբայեին, ով հունվարին տեղափոխվեց ՊՍԺ, սակայն «կաչաղակների» խնդիրները կարող են ևս մեկով ավելանալ:
-Նա «Նյուքասլի» հետ դեռ մեկուկես տարվա պայմանագիր ունի, և մենք բաց ենք առաջարկների համար,- ասել է գործակալ Ֆրեդերիկ Գուերրան: Eurosport