Յայա Տուրեն նոր պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Իվուարցի կիսապաշտպանը ևս չորս տարի կխաղա մանչեսթերյան ակումբում:
Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
-Երբ ես առաջին անգամ եկա «Սիթի», ամեն անգամ քնելուց առաջ երազում էի մեր հաղթանակի մասին: Այժմ մեր նպատակն է լինել լավագույն ակումբը ցանկացած մրցաշարում, որին մենք մասնակցում ենք:
Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես այստեղ վերգտա իմ խաղը՝ շնորհիվ երկրպագուների և ակումբի ղեկավարների: Չկա ավելի մեծ հաճույք, քան ավարտել կարիերաս «Մանչեսթեր Սիթիում»:
Ես ցանկանում եմ շարունակել հաղթել, պայքարել տիտղոսների համար և պատմություն կերտել: Այստեղ յուրաքանչյուր րոպեն ինձ համար վայելք է: «Սիթին» ֆանտաստիկ ակումբ է՝ իր հավատարիմ երկրպագուներով, որոնք աջակցում են թիմին անկախ հանգամանքներից,- ասել է Յայան:
Նոր պայմանագրով Տուրեն նախկին 150 հզր ֆունտի փոխարեն շաբաթական կվաստակի 220 հզր ֆունտ՝ ներառյալ բոնուսները: