«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն խոստովանել է, որ դեմ չի լինի հանդես գալ ֆրանսիական ՊՍԺ-ում:
Այն բանից հետո, երբ Տուրեն դժգոհեց «Սիթիի» ղեկավարությունից, որ վերջիններս չէին շնորհավորել իր ծննդյան տարեդարձը, սկսվեց խոսվել Տուրեի տեղափոխության մասին, մասնավորապես նշվում էր ՊՍԺ-ի անունը: Անձամբ Յայան պատրաստ է հանդես գալ ֆրանսիական գրանդում:
-Ես լավ մրցաշրջան եմ անցկացրել «Մանչեսթեր Սիթիում»: Իմ գործակալ Դմիտրի Սելյուկը մշտապես կապի մեջ է լինում և գիտի, թե ինչ պետք է անել: Ես վստահում եմ նրան:
Ինչ վերաբերվում է ՊՍԺ-ին, ապա ու՞մ չի հետաքրքրի այդպիսի ակումբը: Ինձ համար մեծ պատիվ կլինի հանդես գալ այդտեղ,- ասել է Տուրեն: France Football