![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/12/MUFC_v_AVFC_2324_AD_246_KQryqzlO1703629767305_xlarge-1280x545.webp)
Առաջին խաղակեսից հետո երկու գնդակով հետ լինելով «Մանչեսթեր Յունայթեդը» բնավորություն դրսևորեց և 3:2 հաշվով հաղթանակ տարավ «Աստոն Վիլայի» նկատմամբ։
Ռաֆայել Վարանը, Դիեգո Դալոտը, Քրիստիան Էրիկսենը և Մարկուս Ռաշֆորդը «Վեստ Հեմից» կրած 2:0 հաշվով պարտությունից հետո վերադարձան «կարմիր սատանաների» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Վիլի Կամբալային, Լյուկ Շոուին, Սկոտ Մակտոմինեյին և Անտոնիին:
«Առյուծները» մեկբարկում մի քանի փոփոխություն ունեին: Մեթթի Քեշին ու Մուսա Դիաբիին փոխարինել են Դիեգո Կառլոսն ու Լեանդեր Դենդոնկերը։
«Մանչեսթեր Յունայթեդ» 3 – 2 «Աստոն Վիլլա»
Գոլեր՝ Գարնաչո, Հոյլունդ – Մաքգին, Դենդոնկեր
Դեղին՝ Ֆերնանդես – Ռեմսի, Կարլոս, Կոնսա