![](https://premierleague.am/v22/wp-content/uploads/2023/07/MUFC_AWAY_SHIRT_GW_MODEL_16231690185733909_large-1067x600.webp)
«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի իր արտագնա մարզաշապիկը:
«Յունայթեդը» հաղորդագրության մեջ ասել է, որ արտագնա մարզահագուստը «տոնում է պատմական անցյալ», բայց «թարմ, ժամանակակից տեսքով»:
Անցյալի ակնարկը ուղղահայաց գծերի օգտագործումն է, որոնք վերջին անգամ տեսել են «Յունայթեդի» մարզաշապիկի վրա երկու տասնամյակ առաջ:
Արտագնա նոր հանդերձանքի հիմնական գույնը մուգ կանաչն է, որը բնութագրում է քաղաքային լանդշաֆտը: Իսկ բորդո-կարմիր գծերը հիշեցնում են Մանչեսթերի բնորոշ կարմիր աղյուսներն ու ճարտարապետությունը։