Ինչպես հողորդում է The Times-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հունվարին Շինջի Կագավային փոխանակել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսի հետ:
Սպասվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Դևիդ Մոյեսը լուրջ ձեռքբերումներ կունենա: Շոտլանդացի մասնագետի տրանսֆերային նպատակներից գլխավորը Գերմանիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն է:
Մոյեսը գոհ չէ իր կիսապաշտպանների արդյունավետությունից և հուսով է այդ խնդիրը լուծել Ռոյսի միջոցով: Մարկոն ունիվերսալ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ նաև եզրերում:
Ռոյսին ձեռք բերելու համար Մոյեսը պատրաստ է «Բորուսիային» վերադարձնել Շինջի Կագավային: Մանկունյանցիների վերջին խաղերում Կագավան իրեն վատ չի դրսևորում, սակայն դեռ չի կարողանում ցույց տալ այն խաղը, ինչին ընդունակ է:
Ավելացնենք, որ Մարկո Ռոյսի տրանսֆերային արժեքը 35 մլն եվրո է (29.4 մլն ֆունտ):