Գլխավոր մարզչի պաշտոնից Դևիդ Մոյեսին հեռացնելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» կրկին հետաքրքրվում է ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանիի ծառայություններով:
Այս պահին «կարմիր սատանաները» նոր մարզիչ են փնտրում, և շատ հավանական է, որ նրանք պետք է մի քանի ամիս սպասեն, ինչպես օրինակ Լուի Վան Գալի տարբերակում:
«Յունայթեդը» չի պատրաստվում այդ ընթացքում ձեռքերը ծալած նստել: Մանչեսթերյան ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը պատրաստ է գնել մի ֆուտբոլիստի, ումից չի հրաժարվի ոչ մի մարզիչ: «Յունայթեդն» արդեն գործնականում համաձայնության է եկել «Սաութհեմպտոնի» աջ պաշտպան Լյուկ Շոուի տրանսֆերը գնելու հարցում:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «կարմիր սատանաները» պատրաստ են համաձայնեցնել նաև Կավանիի տրանսֆերը: Վուդվորդին հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն կարող է իր 27-ամյա հարձակվողին բաց թողնել 60 մլն ֆունտի դիմաց: