«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ հուլիսին Սէր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը մեկնելու է Բանգկոկ, որտեղ ընկերական հանդիպում է անցկացնելու:
Հայտնում են, որ «կարմիր սատանաների» մրցակիցը լինելու է Թայլանդի առաջնության հավաքականը: Խաղը կայանալու է Բանգկոկում հուլիսի 13-ին:
«Յունայթեդն» արդեն 5-րդ անգամ է այցելում Թայլանդ, սակայն սա առաջինն է վերջին 12 տարիներին: «Մանկունյանցիների» գործադիր տնօրեն Դևիդ Հիլլի խոսքերով այս երկրում իրենց ակումբն ունի մոտ 20 մլն երկրպագու:
Հիշեցնենք, որ բացի Բանգկոկից «Յունայթեդը» նաև այցելելու է Սիդնեյ, Յոկոգամա, Օսակա և Հոնկոնգ համապատասխանաբար հուլիսի 20-ին, 23-ին, 26-ին և 29-ին: