«Նապոլին» այս ամառ 150 մլն ֆունտ կպահանջի իր հարձակվող Վիկտոր Օսիմենի համար:
Օսիմենն այս մրցաշրջանը հիանալի է անցկացնում՝ դառնալով 25 գոլի հեղինակ: Դրա շնորհիվ «Նապոլին» 19 միավորի առավելություն ունի իր ամենամոտ հետապնդողի նկատմամբ Սերիա Ա-ում և արդեն հասել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
Ըստ Il Mattino-ի՝ «Նապոլին» ակնկալում է մեծ հետաքրքրություն Օսիմենի նկատմամբ եկող ամառ՝ 24 ամյա նիգերիացու համար պահանջելով հսկայական 150 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Օսիմենի համար մղվող պայքարի գլխավոր հավակնորդները խոստանում են լինել «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին», որոնք հարձակվողի խիստ կարիք ունեն։
Իտալական հրատարակությունը հավելում է, որ Օսիմենը շահագրգռված կլինի տեղափոխվել «Յունայթեդ», սակայն «կարմիր սատանաները» պատրաստ չեն այդքան շատ վճարել։ Թերևս սեփականատիրոջ փոփոխությունը կօգնի «Օլդ Թրաֆորդի» ակումբին միջոցներ գտնել Վիկտորին հրավիրելու համար։