«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Տվենտեի» վինգեր Նասեր Շադլիի տրանսֆերն ավարտին հասցնելու մասին: Գործարքն արժեցել է 7 մլն ֆունտ:
Նախորդ շաբաթ «Տոտտենհեմը» հայտնեց, որ հաջողվել է «Տվենտեի» հետ համաձայնության գալ 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի հարցում: Մի քանի օր անց լոնդոնցիները համաձայնության եկան նաև Նասերի հետ:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել Նասեր Շադլիի ձեռքբերման մասին: Ֆուտբոլիստը հաջող բուժզննում է անցել և պայմանագիր է ստորագրել ակումբի հետ»,- ասվում է ակուբի պաշտոնական հաղորդագրությունում:
Նասերը թիմին կմիանա այն ժամանակ, երբ նրանք վերադառնան Հոնկոնգից: Ամենայն հավանականությամբ Շադլին օգոստոսի 3-ին կմասնակցի «Մոնակոյի» հետ ընկերական խաղին: