Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, «Նյուքասլը» համաձայնության է եկել «ՔՊՌ»-ի հետ ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմիին գնելու վերաբերյալ:
«Կաչաղակները» որոշել են խաղացողին հիմա ձեռք բերել և չսպասել մինչև հաջորդ ամառ` վախենալով, որ մրցաշրջնի ավարտին նրան այլ ակումբ կարող է ձեռք բերել:
Նշենք, որ Ռեմին բավական վստահ է սկսել իր ելույթները «Նյուքասլի» կազմում և Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի «Հալլ Սիթիի» դեմ խաղում դուբլ է ձևակերպել: