• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նյուքասլն» ունեցավ իր հերթական ձեռքբերումը

Դարիլ ՅանմատՄաթյո Դեբյուշիին «Արսենալ» ուղարկելուց հետո «Նյուքասլը» ձեռք բերեց «Ֆեյենորդի» աջ պաշտպան Դարիլ Յանմատին:

Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը հետևելուց հետո «կաչաղակները» Դեբյուշիին որպես փոխարինող ընտրեցին հենց 24-ամյա հոլանդացուն: Դարիլի տրանսֆերի համար «Նյուքասլը» 6 մլն ֆունտ է վճարել:

Յանմատը «Սեյնտ-Ջեյմս Պարկում» բուժզննում էր անցել դեռ չորեքշաբթի օրը, իսկ այսօր վեց տարվա պայմանագիր ստորագրեց:

-«Նյուքասլը» ֆանտաստիկ ակումբ է՝ մեծ պատմությամբ և հիանալի մարզադաշտով: Կարծում եմ՝ մեզ հիանալի մրցաշրջան է սպասվում,- ասել է Յանմատը: