Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում երեկ «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները վստահ հաղթանակ տարան «կաչաղակների» նկատմամբ: Լոնդոնյան ակումբից գոլերի հեղինակ դարձան Նասեր Շադլին, Քրիստիան Էրիկսենը և թիմի լավագույն ռմբարկու Հարի Քեյնը: Դաշտի տերերի միակ գոլը 46-րդ րոպեին խփեց Ջեք Քոլբեքը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 57 միավորով հավասարվեց 5-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»:
Գոլեր. Շադլի՝ 30ր, Քոլբեք՝ 46ր, Էրիկսեն՝ 53ր, Քեյն՝ 90ր: