mnatany.am

Նորություններ

«Նորվիչ Սիթի» 3-4 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

29.12.2012, 21:13

Նորվիչ Սիթի - Մանչեսթեր ՍիթիՊրեմիեր Լիգայի 20-րդ տուրի հերթական խաղում «Նորվիչ Սիթին» հյուրընկալեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:

 

Մանչինի սաները ակտիվ սկսեցին խաղը և արդեն 5-րդ րոպեին ունեին երկու գնդակի առավելություն: «Քաղաքայինների» հարձակվող Էդին Ջեկոն առաջին խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ: Սակայն կամային հատկանիշներով աչքի ընկնող Հյութոնի սաները չհանձնվեցին և 15-րդ րոպեին կրճատեցին տարբերությունը: Գոլն իր հաշվին գրանցեց Էնթոնի Պիլկինգթոնը՝ 1:2:

 

Դաշտի տերերը 44-րդ րոպեին ստացան մեկ ֆուտբոլիստի առավելություն: Սահմանված կանոնները խախտելու համար կարմիր քարտով հեռացվեց Սամիր Նասրին:

 

Երկրորդ խաղակեսը նույնպես գոլառատ ստացվեց: 50-րդ րոպեին Սերխիո Ագուերոն մեծացրեց «քաղաքայինների» առավելությունը՝ 1:3: 63-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպան Ռասել Մարտինը վերականգնեց 1 գնդակի տարբերությունը՝ 2:3: Սակայն 4 րոպե հետո Ջեկոն խփեց իր թիմի 4-րդ գնդակը՝ իր հաշվին գրանցելով հեթ-տրիկ: «Նորվիչը» դարձյալ ցուցաբերեց կամային հատկանիշներ և 75-րդ րոպեին 3-րդ գնդակը ուղարկեց Հարտի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ռասել Մարտինը՝ 3:4:

 

Խաղի մնացած ժամանակում թիմերը չկարողացան փոփոխություն մտցնել հաշվի մեջ և «Սիթիին» հաջողվեց վաստակել 3 միավոր:

 

Այս հաղթանակից հետո Մանչինիի սաները վաստակած 42 միավորով կշարունակեն մնալ 2-րդ հորիզոնականում:

 

Գոլեր. Ջեկո՝ 2ր, 5ր, 67ր, Պիլկինգթոն՝ 15ր, Ագուերո՝ 50ր, Մարտին՝ 63ր, 75ր

 

Հեռացում. Նասրի՝ 44ր

Պրեմիեր Լիգայի չեմպիոնը զիջում է Փարիզում

29.09.2021, 22:28

Պրեմիեր Լիգայի չեմպիոնը զիջում է Փարիզում

Անգլիայի Պրեմիեր Լիգայի թիմերից «Մանչեսթեր Սիթին» երեկ մրցեց «ՊՍԺ»-ի հետ Փարիզում Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում։

կարդալ...

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

28.09.2021, 11:04

Գվարդիոլայի ուլտրա-պրեսինգը, ընդդեմ բազմազան «Չելսիի»

Անգլիայի Պրեմիեր Լիգան մեզ պարգևեց հերթական մարզչական շոուն։

կարդալ...