Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում լավագույն քառյակում գտնվող Տոտտենհեմը հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող Նորվիչ Սիթիին։
Լոնդոնյան ակումբը վստահ հաղթանակ տարավ Քերոու Ռոուդում։ Հյուրերը հանդիպման ելքը վճռեցին առաջին խաղակեսում, իսկ երկրորդ խաղակեսում մարզումային խաղ անցկացրին։ Հանդիպման 2-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Դելե Ալին, իսկ հետո Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ՝ ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցնելով 15-ի։
Այս հաղթանակից հետո Տոտտենհեմը՝ վաստակած 45 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Ալի՝ 2ր, Քեյն՝ 30ր (11մ), 90ր։