Բելգիացի վինգեր Էդեն Ազարը հաստատել է, որ շարունակելու է խաղալ «Սթեմֆորդ Բրիջում» և արդեն սկսել է նոր պայմանագրի համար բանակցել լոնդոնյան ակումբի հետ:
Չնայած «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած որոշ տարաձայնություններին և ՊՍԺ-ի ակտիվ հետաքրքրությանը, Ազարը մտադիր է մնալ «Չելսիում», որը նրան շաբաթական 200 հզր ֆունտ աշխատավարձով հինգ տարվա պայմանագիր է առաջարկում:
-Ես մնում եմ «Չելսիում»: Իհարկե ֆուտբոլում պետք չէ ոչինչ բացառել, սակայն ես գործող պայմանագիր ունեմ և ցանկանում եմ մնալ այստեղ: Մենք «Չելսիի» հետ քննարկում ենք նոր պայմանագիրը: Կոնկրետ այս պահին բանակցությունների սկզբնական փուլում ենք, սակայն դեռ ժամանակ կա:
Կարծում եմ՝ նոր պայմանագիր առաջարկելը նշանակում է, որ «Չելսին» հավատում է ինձ, հավատում է, որ ես լավ եմ անում իմ գործը,- Ազարի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: