«Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» հարձակվող Շեյն Լոնգը տեղափոխվեց «Հալլ Սիթի»: Այս մասին հաղորդում է «վագրերի» պաշտոնական կայքը:
Իռլանդիայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Հալլի» համար արժեցել է 7 մլն ֆունտ: Իր նոր թիմի հետ Լոնգը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել, որտեղ հանդես կգա 21 համարի մարզաշապիկով:
Հիշեցնենք, որ Լոնգը դարձավ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Հալլ Սիթիի» երկրորդ ձեռքբերումը՝ Նիկիցա Ելավիչից հետո: Լոնգը «Վեստ Բրոմվիչում» մասնակցել է 81 հանդիպման և դարձել 19 գոլի հեղինակ: