• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շեսնին կմասնակցի «Տոտենհեմ»-ի դեմ խաղին:

Վոյցեխ ՇեսնիԵրկու ամիս բացակայությունից հետո «Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շեսնին վերջապես դաշտ դուրս կգա: Վերադարձը կկայանա արդեն այս շաբաթ հյուսիսլոնդոնյան դերբիին: «Զինագործներ»-ը սեփական հարկի տակ կընդունեն սկզբունքային մրցակից «Տոտենհեմ»-ին:

Անցած շաբաթ Շեսնին փաստացի շարք վերադարձավ՝ խաղալով «Արսենալ»-ի երկրորդ թիմում: Այժմ Արսեն Վենգերը որոշել է, որ Շեսնին կարող է խաղալ նաև առաջին թիմում:

Կկարողանան խաղալ նաև Թեո Ուոլկոտը և Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը, ովքեր վնասվածքի պատճառով բաց թողեցին Անգլիայի ընկերական խաղը Շվեդիայի հետ:

Նաև չի բացառվում, որ կկարողանան մասնակցել ձախ պաշտպան Կիերան Գիբսը և կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին: Երկու ֆուտբոլիստներն էլ սկսել են մարզումները և հիմա միայն խաղային պրակտիկայի պակաս կա:

Հետաքրքիր փաստեր