• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շեսնին ներողություն է խնդրել իր հոր մեկնաբանությունների համար

Վոյցեխ Շեսնի«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին ներողություն է խնդրել իր հոր մեկանաբանությունների համար՝ արված «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հասեցին:

Հիշեցնենք, որ Շեսնիի հայրը դժգոհել էր այն ամենից, ինչ Վենգերը անում է իր որդու հանդեպ: Նա Վոյցեխի անհաջողությունների համար մեղադրել էր ֆրանսիացի մարզիչին:

Այսօր Շեսնի կրտսերը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նա նշել է, որ չի կիսում իր հոր կարծիքը:

-Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ հոր հայտարարության համար: Ես հարգում եմ նրա կարծիքը, սակայն չեմ կարող այն ընդունել:

Ես արդեն 7 տարի է «Արսենալում» եմ և միշտ մեծ հարգանք եմ ունեցել ակումբի, Արսեն Վենգերի, թիմի մարզիչների, իմ խաղընկերների և երկրպագուների հանդեպ:

Ես մշտապես մեծ աջակցություն եմ ստացել մարզչից և երկրպագուներից և այժմ իմ նպատակն է վերադառնալ նախկին մարզավիճակին: Ես հպարտ եմ, որ «Արսենալի» մի մասն եմ կազմում,- ասել է Շեսնին:

Հետաքրքիր փաստեր