«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին խոստովանել է, որ երջանիկ կլինի մինչև կարիերայի ավարտը խաղալ լոնդոնյան ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում Շեսնին աչքի է ընկնում իր կայուն խաղով, ինչի շնորհիվ ոչ միայն ամրագրել է իր տեղը ակումբի հիմնական կազմում, այլ նաև դարձել է առաջնության լավագույն դարպասապահներից մեկը: Անձամբ Վոյցեխն այնքան երջանիկ է «Էմիրեյթսում», որ պատրաստ է կարիերան ավարտել այդտեղ:
-Եթե ինձ առաջարկեն պայմանագիր մինչև կարիերայիս ավարտն, ապա ես առանց որևէ կասկածի կընդունեմ: Ես հավատարիմ եմ այս ակումբին և մարզչին, ովքեր ինձ հնարավորություն են տվել:
Ես կխաղամ «Արսենալում» այնքան երկար, որքան պահանջվի: Ես չեմ վախենում մրցակցությունից, լինի Ֆաբիանսկին թե Կասիլյասը: Ամեն ինչ իմ ձեռքերում է: Հուսով եմ, որ գլխավոր մարզչին չեմ ստիպի մտածել, որ Վոյցեխն այլևս առաջին համարը չէ,- Przeglad Sportowy-ին հայտնել է Շեսնին: