«Կրիստալ Փելեսը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել Շոտլանդիայի երիտասարդական հավաքականի դարպասապահ Քրիս Կետինգսի հետ:
21-ամյա Կետինգսը «արծիվներին» է միացել առանց որևէ գումարի, քանի որ նախորդ մրցաշրջանի ավարտից հետո լրացել էր նրա պայմանագիրը Չեմպիոնշիփում հանդես եկող «Բլեքպուլ» հետ:
Կետինգսը 2007-2011թթ-ին եղել է «Բլեքպուլում», որից հետո, երբ իր թիմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից, նա իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրեց: Տաղանդավոր շոտլանդացին կմեծացնի մրցակցությունը դարպասապահի դիրքում, որտեղ առաջին համարը շարունակում է մնալ Խուլիան Սպերոնին, ով մեկ շաբաթ առաջ երկարաձգեց պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ: