• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շվայնշտայգերը և Շնայդերլինը «Յունայթեդի» ֆուտբոլիստներ են

Մորգան Շնայդերլին«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ավարտին է հասցրել կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերի և Մորգան Շնայդերլինի տրանսֆերները: «Բավարիայի» և «Սաութհեմպտոնի» ֆուտբոլիստները երեք և չորս տարվա պայմանագրեր են ստորագրել, համապատասխանաբար:

2002 թվականի նոյեմբերին «Բավարիայում» նորամուտը նշելուց հետո Բաստիանը մյունխենյան ակումբում մասնակցել է ավելի քան 500 խաղի՝ դառնալով 70 գոլի հեղինակ: Այդ ընթացքում Շվայնշտայգերը 20 մեծ տիտղոս է նվաճել, որից 8-ը՝ Բունդեսլիգայի չեմպիոնություն: 2014 թվականին ֆուտբոլիստը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոն:

Բաստիան Շվայնշտայգեր«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը լավ ճանաչում է 30-ամյա Շվայնշտայգերին, ում հետ աշխատել է «Բավարիայում» և կասկածներ չունի, որ գերմանացին «Յունայթեդն» ավելի ուժեղ կդարձնի:

-Իհարկե, Բաստիանն ինձ համար նորեկ չէ: Ես նրա հետ աշխատել եմ «Բավարիայում», և այժմ իսկապես ուրախ եմ, որ նա միացել է մեզ: Նրա վիճակագրությունը խոսում է ամեն ինչի մասին,- ասել է վան Գալը:

«Յունայթեդը» կիսապաշտպանությունն ուժեղացրել է նաև 25-ամյա Շնայդերլինի միջոցով, ով Պրեմիեր Լիգայի լավագույն հենակետային կիսապաշտպաններից է: Մորգանը «Սաութհեմպտոնում» էր 2008 թվականից:

-Մորգանը տաղանդավոր ֆուտբոլիստ է և մեծ կարողություններ ունի: Ուրախ եմ, որ կարողացանք գործարքն ավարտին հասցնել Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ,- ասել է հոլանդացի մասնագետը:

Ավելացնենք, որ Շվայնշտայգերի տրանսֆերը գնահատվում է 15 մլն ֆունտ, իսկ Շնայդերլինինը՝ 25 մլն:

Հետաքրքիր փաստեր