• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ոստիկանությունը Տիոտեից վերցրել է մեքենան

Շեկ Տիոտե«Նյուքասլի» կիսապաշտպան Շեկ Տիոտեն զրկվել է իր ավտոմեքենայից: Ոստիկանությունը առգրավել է ֆուտբոլիստի տրանսպորտային միջոցը երթևեկության կանոնները խախտելու կասկածանքով:

Երեքշաբթի օրը «կաչաղակների» մարզական բազայի մոտ ոստիկանները կանգնեցրել էին Տիոտեի Chevrolet Camaro մակնիշի մեքենան: Արդյունքում ֆուտբոլիստը, որ նոր էր վերադարձել աֆրիկյան ազգերի գավաթից, զրկվեց մեքենայից: Այն տեղափոխվեց տուգանային հրապարակ: Անձամբ Շեկն այժմ սպասում է, թե երբ ոստիկանությունը մեղադրանք կներկայացնի:

Ավելացնենք, որ ոստիկանությունը չի պարզաբանում, թե կոնկրետ ինչ խախտում է արել խաղացողը: Տիոտեն ու ակումբը ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս իրավիճակը: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Շեկին սպառնում է տուգանք կամ նույնիսկ վարորդական իրավունքներից զրկում: