• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունին ակումբին խնդրել է վաճառել իրեն

Ուեյն ՌունիSky Sports պարբերականը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ցանկություն է հայտնել լքել ակումբը, սակայն մերժում է ստացել:

Խոսվում է, որ Ռունին ոչ լավ հարաբերությունների մեջ է Դևիդ Մոյեսի հետ, ով ժամանակին նրան «Էվերթոնից» վաճառեց «Յունայթեդին»:

50-ամյա Մոյեսի «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու մասին լուրերից հետո ավելացել է Ռունիի հիասթափությունը ընթացիկ մրցաշրջանից, որում անգլիացին կորցրեց տեղը հիմնական կազում և դադարեց լինել ակումբի առաջին ջութակը:

Հաղորդվում է, որ դեռ երկու շաբաթ առաջ Ուեյնը խնդրել էր Սէր Ալեքսին՝ իր համար նոր ակումբ փնտրել: Այդ ինֆորմացիան միայն այժմ է բացահայտվում, որը մեկնաբանել է նաև «Յունայթեդի» ներկայացուցիչը՝ հայտնելով, որ Ռունին չի վաճառվում:

Ավելացնենք, որ Ռունիի պայմանագիրը, որով նա վաստակում է շաբաթական 200 հզր ֆունտ, կլրանա երկու տարուց: Խոսվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով կարող է հետաքրքրված լինել Մյունխենի «Բավարիան»:

Հետաքրքիր փաստեր