• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունի. «Ամենագլխավորը հիմա միավորներ հավաքելն է»

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին պնդում է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքը դեռ հեռու է ավարտից:

Առաջիկա տուրին «Յունայթեդը» մոտենում է «Մանչեսթեր Սիթիից» 9 միավորի տարբերությամբ: Չնայած նման տպավորիչ առավելությանը՝ Ռունին կարծում է, որ իր թիմի՝ առաջնությունը հաղթելու մասին զրույցները վաղաժամ են:

-Ամենակարևորը հիմա արդյունքներն են: Տեսեք «Մանչեսթեր Սիթիի» խաղը «Քուինս Պարկ Ռեյնջերսի» դեմ: Այդ ժամանակ նրանք պետք է հաղթեին, շատ պահեր ունեցան, սակայն արդյունքում ամեն ինչ ավարտվեց երկու միավորի կորուստով:

Նույնը կարող էր լինել և հաջորդ օրը մեզ հետ, երբ խաղում էինք «Սաութհեմպտոնի» դեմ: Սա խոսում է այն մասին, որ մենք պետք է հավաքենք միավորներ, ինչ էլ չպատահի,- հայտնել է Ռունին: ESPN