«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին ուրախ է, որ ունի Խուան Մատայի նման թիմակից, սակայն հասկանում է, որ թիմին հարմարվելու համար իսպանացուն ժամանակ է անհրաժեշտ:
Հունվարին «կարմիր սատանաները» Մատայի համար «Չելսիին» 37.1 մլն ֆունտ վճարեցին: Հնարավոր է, որ Մատայի նորամուտը «Օլդ Թրաֆորդում» այնքան էլ հաջող չէ, ինչպես որ շատերը սպասում էին, սակայն նա արդեն աչքի է ընկել մի քանի արդյունավետ փոխանցումներով:
-Դա հիասքանչ է: Մեզ հետ է Մատան, ում շնորհիվ ևս մեկ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ ունենք: Նրան ժամանակ է անհրաժեշտ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի էլ նոր թիմին հարմարվելու համար ժամանակ է անհրաժեշտ լինում: Հուսով եմ, որ մենք կսկսենք գոլեր խփել և օգնել ակումբին,- Ռունիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: