Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ուոթֆորդին»։
Հյուսիսլոնդոնյան ակումբը վստահ խաղ անցկացրեց մրցակցի հարկի տակ՝ հաղթելով 1-4 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձան Հարի Քեյնը և Դելե Ալին։ Դաշտի տերերից էլ գոլի հեղինակ դարձավ «Տոտտենհեմի» նախկին պաշտպան Յունես Կաբուլը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 39 միավորով մտավ լավագույն քառյակ։
Գոլեր․ Քեյն՝ 27ր, 33ր, Ալի՝ 41ր, 46ր, Քաբուլ՝ 90+1ր։