Եվրոպա Լիգայի եզրափակիչը տեղի ունեցավ Հոլանդիայի «Ամստերդամ Արենա» մարզադաշտում, ուր միմյանց դեմ դուրս եկան Լոնդոնի «Չելսին» և Լիսաբոնի «Բենֆիկան»:
Հանդիպման հաշիվը 59-րդ րոպեին բացեց Ֆերնանդո Տորրեսը՝ առաջ մղելով անգլիական ակումբին, սակայն 9 րոպե րետո մրցավարը «Չելսիի» դարպասին 11 մտերանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց Օսկար Կարդոսոն՝ 1:1:
Խաղի վերջին րոպեին «Չելսիի» հաղթական գնդակը խփեց Բրանիսլավ Իվանովիչը՝ 1:2: «Չելսին» հաղթեց 1:2 հաշվով և նվաճեց ընթացիկ մրցաշրջանում իր միակ տիտղոսը:
Գոլեր. Տորրես՝ 59, Կարդոսո՝ 68ր (11ր), Իվանովիչ՝ 90ր