• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» առաջարկ է արել թուրք ֆուտբոլիստի համար

Բուրակ ԻլմազԻնչպես հաղորդում է The Guardian պարբերականը, «Չելսին» Թուրքիայի հավաքականի հարձակվող Բուրակ Իլմազի տրանսֆերը ձեռք բերելու համար առաջարկ է արել «Գալաթասարայ» ակումբին:

Իլմազը «Գալաթասարայ» է տեղափոխվել անցած ամառ: Մինչ այդ հանդես է եկել «Բեշիկթաշ», «Ֆեներբահչե» և «Տրապզոնսպոր» ակումբներում: Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Իլմազը 8 գոլի հեղինակ է դարձել, այդ թվում նոյեմբերին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթական խաղում:

Թուրքական ակումբը իր 27-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 20 մլն ֆունտ: «Ազնվականներն» առայժմ պատրաստ չեն այդքան գումար ծախսել մի ֆուտբոլիստի համար, ով Թուրքիայից դուրս հանդես չի եկել:

Ակնհայտ է, որ այս ամռանը «Չելսին» կուժեղացնի հարձակման գիծը:

Հետաքրքիր փաստեր