The Guardian հեղինակավոր պարբերականը հայտնում է, որ «Չելսին» պատրաստվում է հունվարին 13 մլն ֆունտի առաջարկ անել «Սենտ-Էտիենի» կենտրոնական պաշտպան Կուրտ Զումայի համար:
Չնայած իր 10-խաղյա որակազրկմանը, որը ստացել է մրցակցի ոտքը ջարդելու համար, Զուման արդեն երկրորդ մրցաշրջանն է, ինչ հանդիսանում է ֆրանսիական ակումբի առանցքային խաղացող:
Աղբյուրի հաղորդմամբ, Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»: Սակայն «Չելսին» առաջ է անցել իր մրցակիցներից և արդեն հանդիպել է ֆուտբոլիստի գործակալին:
Հունվարին գործարքի իրականացման դեպքում հավանական է, որ Զուման կշարունակի մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես գալ «Սենտ-Էտիենում»: