«Չելսիի» պաշտոնական հետուստաալիքը կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին համարել է ակումբի նախկին ֆուտբոլիստ: Հետո դա որակվել է որպես տեխնիկական սխալ:
Ինչպես հայտնի է, 34-ամյա Լեմպարդի պայմանագիրը ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Ակումբը դեռ չի պատրաստվում պայմանագիր առաջարկել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին և ChelseaTV-ի սխալը կարելի է համարել Լեմպարդից բաժանվելու հերթական ակնարկը:
-Ակնհայտ է, որ դա սխալ է: Մենք կզբաղվենք այդ հարցով,- ասել է «Չելսիի» պաշտոնական ներկայացուցիչը: