• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» համաձայնության եկավ Վան Գինկելի տրանսֆերի հարցում

Մարկո Վան Գինկել«Չելսին» համաձայնության է եկել «Վիտեսի» կիսապաշտպան Մարկո Վան Գինկելին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

Մոտակա օրերին Վան Գինկելը կժամանի «Սթեմֆորդ Բրիջ» բուժզննում անցնելու և անձնական պայմանագիր կնքելու համար: Գումարը, որի դիմաց Մարկոն կտեղափոխվի «Չելսի», չի հրապարակվում:

Հավելենք, որ անցած մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանն ութ գոլ է խփել և օգնել է իր թիմին 4-րդ տեղը զբաղեցնել ներքին առաջնությունում:  Ինչպես նաև, Վան Գինկելը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ հոլանդացի ֆուտբոլիստ: