
«Չելսին» պաշտոնական հարցում է ստացել «Բավարիայից» մարզիչ Էնթոնի Բարիի վերաբերյալ:
Թոմաս Տուխելի՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ նշանակվելուց անմիջապես հետո լուրեր էին տարածվել, որ Բունդեսլիգայի չեմպիոնները ցանկանում են «Չելսիի» մարզիչ Գրեհեմ Փոթերին թողնել առանց անձնակազմի անդամի՝ ի դեմս 36 ամյա Բարիի։
Ուրբաթ օրը իր մամուլի ասուլիսում Տուխելն անձամբ հաստատել է Բարիի նկատմամբ հետաքրքրությունը, և այժմ, ըստ Evening Standard-ի, «Բավարիան» պաշտոնապես դիմել է Էնթոնիին, թեև առանց որևէ կոնկրետ ֆինանսական մանրամասների:
Ենթադրվում է, որ Սթեմֆորդ Բրիջում վրդովված են իրենց նախկին մարզչի հրապարակային հայտարարությունից և չեն ցանկանում կորցնել տաղանդավոր մասնագետին, որին ակումբ է բերել Ֆրենկ Լեմպարդը։
«Չելսիում» աշխատելու ընթացքում Բարին մերժել է ֆուտբոլային լիգայի մի քանի առաջարկ՝ գլխավոր մարզիչ դառնալու։ Էնթոնին նախընտրում է ամենաբարձր մակարդակով փորձ ձեռք բերել՝ միաժամանակ աշխատելով Պորտուգալիայի հավաքականի շտաբում։