• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պատրաստ է պայքարել Բենտեկի համար

Կրիստիան Բենտեկ«Նապոլիի» հարձակվող Էդինսոն Կավանիի համար պայքարում անհաջողությունը «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կարող է ստիպել ուշադրություն դարձնել «Աստոն Վիլլայի» հարձակվող Կրիստիան Բենտեկի վրա:

Ակնհայտ է, որ այս ամառ «կապույտները» փորձում են ուժեղացնել հարձակման գիծը, սակայն ո՛չ Ռոբերտ Լևանդովսկիին, ո՛չ Ռադամել Ֆալկաոյին չհաջովեց ձեռք բերել: Ամենայն հավանականությամբ, «Չելսին» բաց կթողնի նաև Կավանիին, ով կիսով չափ արդեն «ՊՍԺ»-ում է:

Համաձայն Goal-ի, ստեղծված իրավիճակը «Չելսիին» ստիպում է իր ուշադրությունն ուղղել 22-ամյա Բենտեկի կողմը, ով Անգլիայի Պրեմիեր Լիգայում մեկնարկելուց հետո 19 գոլ է հեղինակել: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Դեմբա Բայի հեռանալը կարող է Կրիստիանի համար խաղային ավելի շատ ժամանակ երաշխավորել, քանի որ Մոուրինյոյի հարձակման գծում մրցակցությունն այնքան էլ մեծ չէ:

Հետաքրքիր փաստեր