«Չելսին» պատրաստվում է ավելացնել թիմում բրազիլիացի ֆուտբոլիստների թիվը շնորհիվ «Տոտտենհեմի» կիսապաշտպան Պաուլինյոյի:
Ընդամենը մեկ տարի առաջ «Տոտտենհեմը» գնեց Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին՝ վճարելով 17 մլն ֆունտ: Պաուլինյոն վատ չսկսեց մրցաշրջանը, սակայն մարզչի փոխվելուց հետո հազվադեպ է տեղ գտնում թիմի հիմնական կազմում:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Չելսին» լավ հարաբերություններ ունի Պաուլինյոյի գործակալ Ջուլիանո Բելտուչիի հետ, ով ժամանակին «կապույտներին» օգնել է գնել Դավիդ Լուիզին, Ռամիրեսին և Օսկարին:
25-ամյա բրազիլիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Ռեալը» և «Միլանը», սակայն «Չելսիի» շանսերը շատ ավելի բարձր է գնահատվում: