Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»:
Ժոզե Մոուրինյոյի սաներն այս դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեցին՝ հաղթելով նվազագույն հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում սեփական հարկի տակ մրցակցին ոչ մի միավոր չզիջած «Սիթին» պարտություն կրեց: Հանդիպման միակ և «Չելսիի» համար հաղթական գնդակը 32-րդ րոպեին խփեց Բրանիսլավ Իվանովիչը:
Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակած 53 միավորներով հավասարվեց «քաղաքայիններին»:
Գոլ. Իվանովիչ՝ 32ր: