«Չելսին» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 80 մլն եվրո (71 մլն ֆունտ)։
Միայն այս շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ «կապույտները» հետաքրքրվում են Արիսաբալագայի ծառայություններով։ Կեպան Լոնդոնում կփոխարինի Մադրիդի Ռեալ տեղափոխված Տիբո Կուրտուային։
23-ամյա Արիսաբալագան «Ատլետիկի» սան է, որի կազմում մասնակցել է Լա Լիգայի ավելի քան 50 հանդիպման։ Նախորդ մրցաշրջանում Կեպան Բիլբաոյի ակումբին օգնեց իսպանիայի առաջնությունում գրավել 5-րդ տեղը։
-Սա շատ կարևոր որոշում էր իմ կարիերա և անձնական կյանքի համար։ Այս ակումբում շատ են գրավիչ փաստերը՝ տիտղոսների նվաճումը, ֆուտբոլիստները, անգլիական Պրեմիեր Լիգան։ Ես շատ ուրախ եմ, որ «Չելսին» որոշել է վստահել ինձ,֊ ասել է Արիսաբալագան։