«Չելսին» կորցրել է տարեկան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ հովանավորչական պայմանագիրը Amber Group-ի հետ:
Այս տարվա սկզբին Սինգապուրի Amber Group-ին պատկանող WhaleFin կրիպտո ներդրումային հարթակի տարբերանշանը փոխարինեց Hyundai-ին «Չելսիի» մարզաշապիկների թևերին:
Այնուամենայնիվ, այս համագործակցությունը տևեց ընդամենը յոթ ամիս՝ կրիպտոարժույթների շուկայում ճգնաժամը ազդեց նաև «կապույտների» վրա, որը կորցրեց առատաձեռն գործընկերոջը:
Bloomberg-ը հավելում է, որ արդյունաբերության ճգնաժամի և FTX կրիպտո փոխանակման սնանկության պատճառով Amber Group-ը ստիպված է եղել կտրուկ կրճատել իր ծախսերը և նույնիսկ աշխատանքից հեռացնել իր աշխատակիցների 40%-ին։