• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» 16 օրում պետք է 6 խաղ անցկացնի

Ռաֆայել Բենիտես«Չելսին», ում մարզիչը և ֆուտբոլիստներն անընդհատ դժգոհում են ընթացիկ մրցաշրջանում հագեցած խաղային ծրագրից, շուտով ստիպված կլինեն 16 օրում 6 խաղ խաղալ:

Այդ շրջանը «կապույտների» համար կսկսի մարտի 30-ից, երբ թիմը Պրեմիեր Լիգայի շրջանակներում կմրցի «Սաութհեմպտոնի» հետ: Արդեն ապրիլի 1-ին «Չելսիին» սպասվում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի վերախաղարկումը:

Ընդամենը 3 օր հետո «ազնվականները» Եվրոպա Լիգայի շրջանակներում տանը կնդունեն «Ռուբինին», իսկ 2 օր հետո Պրեմիեր Լիգայում՝ «Սանդերլենդին»:

Ապրիլի 11-ին «Չելսին» «Ռուբինի» հետ պատասխան խաղի համար կմեկնի Ռուսաստան, որից 3 օր հետո կմասնակցի «Տոտտենհեմի» հետ լոնդոնյան դերբիին:

-Պահանջները չափից դուրս շատ են: Բացի հագեցած խաղային գրաֆիկը, պետք է հաշվի առնել, որ մեր որոշ ֆուտբոլիստներ դրանից առաջ մեկնելու են հավաքական,- ասել է Բենիտեսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր