Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ մարզադաշտում», ուր «Չելսին» ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որն ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Հանդիպման հաշիվը 61-րդ րոպեին Ուեյն Ռունիի փոխանցումից հետո խփեց Ջեսի Լինգարդը։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին էլ Դիեգո Կոստան խփեց պատասխան գոլը։
Այս հանդիպումից հետո Լուի վան Գալի սաները՝ վաստակած 41 միավորով կշարունակեն զբաղեցնել 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Լինգարդ՝ 61ր, Կոստա՝ 90+1ր։