Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի իր պատասխան խաղն անցկացրեց «Չելսին»։ «Կապույտները» երկրորդ անգամ խաղացին ՊՍԺ-ի հետ, այս անգամ՝ Լոնդոնում։
Փարիզում խաղն ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով (2։1)։ Այս խաղում էլ գրանցվեց նույն հաշիվը և կրկին ֆրանսիական ակումբի օգտին։ Առաջինը գնդակ բաց թողնելուց հետո առաջին խաղակեսում «Չելսիին» հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը։ Գոլի հեղինակ դարձավ Դիեգո Կոստան։
Սակայն Գուս Հիդինգի թիմը ոչ միայն չկարողացավ զարգացնել հաջողությունը, այլ երկրորդ խաղակեսում բաց թողեց երկրորդ գոլը և երկու խաղերի արդյունքում (2։4) դուրս մնաց հետագա պայքարից։
Գոլեր․ Ռաբիո՝ 16ր, Կոստա՝ 27ր, Իբրահիմովիչ՝ 67ր։