Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր լոնդոնյան դերդիում միմյանց էին հանդիպել առաջատար «Չելսին» և «Տոտտենհեմը»:
Առաջին խաղակեսում հավասար պայքար ընթացավ և որոշ ցուցանիշներով հյուրերն անգամ գերազանցում էին «Չելսիին»:
Խաղի ելքը վճռվեց 56-րդ րոպեին, երբ Յան Վերտոնգենը գոլային փոխանցում կատարեց մրցակցի հարձակվող Սամուել Էտո՚Օյին: Ընդամենը 4 րոպե հետո էլ գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը կասկածելի իրավիճակում հյուրերի դարպասին 11 մետրանոց նշանակեց՝ միաժամանակ խաղադաշտից հեռացնելով Յունես Կաբուլին: «Չելսիի» երկրորդ գնդակն էլ խփեց Էդեն Ազարը: Թվային առավելություն ստացած «Չելսին» խաղի վերջին րոպեներին հաշիվը ջախջախիչ դարձրեց: Դուբլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Դեմբա Բան:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 66 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Գոլեր. Էտո՚Օ՝ 56ր, Ազար՝ 60ր (11մ), Բա՝ 88ր, 89ր:
Հեռացում. Կաբուլ՝ 59ր: