Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։
«Ազնվականները» ջախջախիչ հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էդեն Ազարը, «Չելսիի» չորրորդ գոլն էլ խփեց փոխարինման դուրս եկած Վիլիանը։ Հյուրերի միակ գոլը 16-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Սոլ Բամբան։
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 15 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Բամբա՝ 16ր, Ազար՝ 37ր, 44ր, 80ր (11մ), Վիլիան՝ 83ր։