Մոտակա հանդիպումները

19 մայիս 2022, 21:00

mnatany.am

Նորություններ

«Չելսի» 5-1 «Նյուքասլ» (տեսանյութ)

13.02.2016, 23:27

Chelsea-NewcastleՊրեմիեր Լիգայի 26-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

 

Լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ ջախջախեց «կաչաղակներին»։ 5-րդ րոպեին հաշիվը բացեց Դիեգո Կոստան։ 4 րոպե հետո հյուրերի պաշտպանի սխալ փոխանցումից օգտվեց Պեդրոն, ով երկրորդ խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ։ Մեկական անգամ էլ գոլով աչքի ընկան Վիլլաինը և Բերտրան Տրաորեն։ Հանդիպման վերջին րոպեին էլ «Նյուքասլի» հեղինակության գնդակը խփեց Անդրոս Թաունսենդը։

 

Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 33 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական, իսկ «Նյուքասլը» մտավ վտանգավոր գոտի։

 

Գոլեր․ Կոստա՝ 5ր, Պեդրո՝ 9ր, 59ր, Վիլլիան՝ 17ր, Տրաորե՝ 83ր, Թաունսենդ՝ 90ր։

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

17.10.2021, 17:52

Մոուրինյո. «Ես էմոցիոնալ կապ ունեմ «Նյուքասլի» հետ»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ինքը «էմոցիոնալ կապ» ունի «Նյուքասլ Յունայթեդ» ակումբի հետ։   Օրեր առաջ Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Միլսը հայտնեց, որ Մոուրինյոն հիանալի թեկնածու կլինի «Նյուքասլի» նոր ղեկավարների համար, որպեսզի որքան հնարավոր է շուտ ակումբը հասնի հաջողությունների։

կարդալ...

Գործարքը կայացավ. Սաուդյան Արաբիայից ներդրողները ձեռք բերեցին Նյուքասլ ակումբը

07.10.2021, 20:36

Գործարքը կայացավ. Սաուդյան Արաբիայից ներդրողները ձեռք բերեցին Նյուքասլ ակումբը

«Նյուքասլ Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հանրային ներդրումների ֆոնդը ավարտին է հասցրել անգլիական ակումբի բաժնետոմսերը ձեռք բերելու գործընթացը։

կարդալ...