Չեմպիոնների Լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալի» հաղթանակը «Տոտտենհեմի» բյուջեն ավելացրեց 20 մլն ֆունտով:
«Տոտտենհեմը» տարբեր տարիներին Լուկա Մոդրիչին և Գարեթ Բեյլին վաճառելով «Ռեալին»՝ պայմանագրում ներառել էր բոնուսների հաշվառման մի կետ, որով լոնդոնյան ակումբը կստանար լրացուցիչ 20 մլն ֆունտ, եթե «Ռեալի» կազմում այդ ֆուտբոլիստները հաղթեին Չեմպիոնների Լիգան:
Բեյլի վաճառքի ժամանակ բոնուսային այդ գումարը որոշվել է 15 մլն ֆունտ, իսկ Մադրիչի համար՝ 5 մլն: Պայմանագրի այդ կետը ուժի մեջ մտավ երեկ երեկոյան, երբ «Ռեալը» կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ: «Արքայական ակումբի» երկրորդ գոլն էլ խփեց ուեսլցի կիսապաշտպանը