Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր չորրորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր խմբի առաջատար «Բարսելոնային»։
Առաջին խաղում «Նոու Կամպում» կրած պարտությունից հետո «քաղաքայինները» վստահ և փայլուն հաղթանակ տարան կատալոնական ակումբի նկատմամբ։ 21-րդ րոպեին Լեո Մեսսիից գոլ բաց թողնելուց հետո Պեպ Գվարդիոլայի թիմը 3 անընդմեջ գնդակ ուղարկեց հյուրերի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Քևին դե Բրյույնեն։
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակած 7 միավորով 2-րդն է C խմբում։ Առաջատար «Բարսելոնան» ունի 9 միավոր։
Գոլեր․ Մեսսի՝ 21ր, Գյունդողան՝ 39ր, 74ր, Դե Բրյույնե՝ 51ր։